.jpg)
«Դեմ եմ». Դեռ վաղ է նահանջել ու պետք է շարունակել պայքարը
Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 2 կետ է կասեցրել՝ 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասը և «պարտադիր» բաղադրիչի հարցը դեռ մնում է, ուստի սա դեռ հաղթանակ չէ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Դեմ եմ» շարժման նախաձեռնող անդամ Դավիթ Մանուկյանը:
Նախաձեռնության անդամները եկել էին հիշեցնելու, որ դեռ վաղ է նահանջել ու պետք է շարունակել պայքարը միաժամանակ հայտնելու, որ եթե մարտի 28-ի ՍԴ որոշումն իրենց չգոհացնի, կկոշտացնեն պայքարը:
Հիշեցնենք, որ Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվել է 2014-ի հունվարի 1-ից: 1974-ից հետո ծնված քաղաքացիները կուտակային հիմնադրամներին 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ կկատարեն:
«Դեմ եմ» խումբը պայքարում է, որ չկիրառվի օրենքում առկա «պարտադիր» բաղադրիչը: Նախաձեռնությանը միացած ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունները «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառումը հակասահմանադրական ճանաչելու պահանջով դիմել են Սահմանադրական դատարան:
Նախորդող հրապարակումներ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն
ՏՏ մասնագետները հայտարարություն են տարածել. «Կառավարությունը խուլ է»
«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամները խոստանում են դիմել ՍԴ
«Դեմ եմ պարտադիրին» միացել են շոու-բիզնեսի ներկայացուցիչները. Լուսանկարներ