.jpg)
Ռունին շաբաթական 300 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ կստանա
Ակնհայտ է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանն ու մարզչական շտաբին հաջողվել է պայմանավորվել Ուեյն Ռունիի հետ նոր պայմանագրի ստորագրման հարցում: Անցած ամռանը Ռունին ցանկանում էր հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», սակայն ակումբը պահեց ֆուտբոլիստին և այժմ կարող է նոր պայմանագիր ստորագրել նրա հետ:
Հաղորդվում է, որ ակումբը պայմանավորվել է նրա հետ մինչև 2018 թ. պայմանագրի երկարաձգման հարցում: Նոր պայմանագրով Ռունին շաբաթական 300 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ կստանա: «Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի հնարավորինս արագ ձևակերպել փաստաթուղթը, որպեսզի Ուեյնը կարողանա կենտրոնանալ առաջնության և Չեմպիոնների լիգայի խաղերի վրա:
Ավելացնենք, որ Ռունիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Չելսին» ու «Ռեալը»: