.jpg)
Իրավաբան. ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելիս` պարտադիր պայմանագիր կնքեք
«ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքներում կատարված փոփոխություններից հետո արտագնա աշխատանքի մեկնողները պետք է կնքեն այս օրենքի կարգավորումից դուրս գտնվող աշխատանքային պայմանագիր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց իրավաբան Լիլիթ Ներսիսյանը:
Իրավաբանի խոսքով՝ ըստ օրենքի` 2014թ. հունվարի 1-ից ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները ՌԴ տարածքում կարող են մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում, նախկին 365 օրվա փոխարեն, իսկ կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք՝ 3 տարի ժամկետով։
Լ. Ներսեսյանը նշեց, որ այս սահմանափակումները չեն տարածվում բարձր որակաորում ունեցող մասնագետների վրա, ինչպես նաև նրանց, ովքեր ունեն աշխատանքային պայմանագիր և կարող են ՌԴ-ում գտնվել առավելագույնը 1 տարի:
«Բացառություն են նրանք, ովքեր մեկնել են ՌԴ՝ կրթություն ստանալու, և այդ դեպքում ժամկետը սահմանվում է ուսման տարիների ժամկետով»,- ասաց նա։
Նախորդող հրապարակում՝ ՌԴ տարածքում այսուհետ կարող են մնալ յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում 90 օր