Թայլանդում փղերը ոտնատակ են արել զբոսաշրջիկ կնոջը
25/01/2014 14:53

Թայլանդում փղերը ոտնատակ են արել զբոսաշրջիկ կնոջը

Թայլանդում փղերը ոտնատակ են արել զբոսաշրջիկ կնոջը, ով 2 շաբաթ է` անհետ կորած էր: Ամերիկուհին անհետացել էր Կայենգ-Կրաչեն ազգային զբոսայգում:

Ըստ Associated Press-ի` դատելով կնոջ վնասվածքներից` ենթադրվում է, որ նրան ոտնատակ են արել փղերը: ԱՄՆ դեսպանատունը հաստատել է կնոջ մահվան փաստը և տեղեկացրել, որ նրա մարմինը գտել են զբոսայգուց բավական հեռու: Թե ինչ է տեղի ունեցել զբոսայգում և թե որն է եղել կենդանիների նման պահվածքի պատճառը, դեռևս հայտնի չէ:

 

Թայլանդում փղերը ոտնատակ են արել զբոսաշրջիկ կնոջը