.jpg)
«Ալաշկերտի» մրցակիցները փոխվել են
Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտի» ստուգողական վերջին 2 խաղերի մրցակիցների ընտրության ցանկում փոփոխություններ են տեղի ունեցել: Ակումբի պաշտոնական կայքի տեղեկություններով, թիմը հունվարի 28-ին կհանդիպի Ղազախստանի 1-ին դիվիզիոնի ներկայացուցիչ «Կասպի Ակտաուի», իսկ փետրվարի 1-ին՝ ռումինական «Կոնկորդիայի» հետ:
Ղազախական թիմը նախորդ առաջնությունում 18 թիմերի մրցակցությունում գրավել է 5-րդ տեղը, իսկ «Կոնկորդիան» ձմեռային դադարից հետո Ռումինիայի Լիգա-1 առաջնությունում զբաղեցնում է 10-րդ տեղը: