Արմո. Կինս միակն է ու անկրկնելի, ուրիշ մեկը չկա ինձ համար. Լուսանկարներ
27/01/2014 17:18

Արմո. Կինս միակն է ու անկրկնելի, ուրիշ մեկը չկա ինձ համար. Լուսանկարներ

Life.panorama.am-ը զրուցել է երգիչ Արմոյի հետ:

-Նախկինում ավելի ակտիվ գործունեություն էիք ծավալում: Ի՞նչն է ներկայիս պասիվության պատճառը:

-Ամուսնությունից հետո որոշեցի ժամանակս անցկացնել կնոջս, ընտանիքիս հետ: Նաև երկրից հաճախ էի բացակայում համերգների, միջոցառումների պատճառով:

-Հիմա արդեն վերադարձե՞լ եք աշխատանքային առօրյային:

-Այո, հիմա աշխատում եմ նոր երգերի վրա: Շուտով կնկարահանենք տեսահոլովակ: Նաև կպատրաստեմ ձայնասկավառակ…

-Ռեստորանում, կամ որևէ ակումբում աշխատո՞ւմ եք:

-Այո, աշխատում եմ:

-Պատճառն ի՞նչն է, որ երգիչները, բացի բեմերից, նախընտրում են նաև այդ հաստատությունները:

-Այն, որ այդ մարդիկ ուզում են ապրել, իրենց ընտանիքները պահել: Այսօր կարելի է ասել, սա ապրելու միակ միջոցն է: Ինքներդ էլ տեսնում եք, որ համերգներ գրեթե չեն կազմակերպվում, չկան հետաքրքիր միջոցառումներ: Եվ գիտե՞ք ինչու… Որովհետև Հայաստանում շա՜տ քիչ մարդ է մնացել: Դա ցավալի փաստ է:

 

-Արմո, որպես նորաստեղծ ընտանիքի երիտասարդ ղեկավար, արդյոք այսօր երգիչը կարող է իր մասնագիտական աշխատանքով ընտանիք պահել:

-Դե, նայած ինչ երգեր են երգում: Եթե որոշել ես երգել այնպիսի երգեր, որոնք քեզ դուր են գալիս, բայց կոմերցիոն չեն, այդ դեպքում միգուցե դժվար լինի: Բայց եթե երգում ես այնպիսի երգեր, որոնց տակ մարդիկ լա՜վ քեֆեր են անում, բնականաբար կարող ես ընտանիք պահել, ու շատ ավելի լավ: Բայց դե ես բավարարվում եմ այնքանով, ինչքան որ ինձ Աստված տվել է: Փառք Աստծուն, որ ինձ տվել է այն ամենը, ինչ ունեմ:

-Ի դեպ վերջերս եք ամուսնացել: Ի՞նչ փոխեց ամուսնությունը ձեր կյանքում:

-Եթե իմ կյանքում ինչ-որ բան է փոխվել, դա միայն փոխել է Աստված՝ իմ Տեր Հիսուս Քրիստոսը: Կնոջս և ընտանիքս նույնպես պարգևել է Ինքը:

-Ի՞նչ մասնագիտություն ունի ձեր կինը:

-Իրավաբան է:

-Կհիշե՞ք ձեր հանդիպումը:

-Ֆրանսիայում ենք հանդիպել: Նա 17 տարի ապրել է այնտեղ: Երբ նրան տեսա, անմիջապես զգացի, որ շատ եմ սիրում… Աստծո օրհնությամբ ստեղծեցինք ընտանիք:

-Կին և ամուսին հարաբերություններում ի՞նչն եք կարևորում:

-Հավատարմությունը, համբերությունը, խոնարհությունը, սերը դեպի Աստված: Այդ դեպքում միայն ընտանիքում կիշխի Աստվածային սերը, խաղաղությունը, ուրախությունը: Հավատացեք, առանց Աստծո մարդը չի կարող ապրել:

 

-Բացի դավաճանությունից՝ ի՞նչն է անհանդուրժելի ամուսինների կողմից:

-Ես այդ մասին անգամ չեմ էլ մտածել ու չեմ էլ ուզում մտածել:

-Ընտանիքում համալրում արդեն իսկ սպասվո՞ւմ է:

-Ժամանակի ընթացքում կլինի այն, ինչ մեզ պետք է… Առաջ Աստված:

-Երբ ամուսնական զույգերից մեկը հանրային ճանաչում է ունենում, մյուսին դա մի քիչ ավելի վախեցնում ու խանդի առիթ է տալիս: Ձեզ մոտ այդ խնդիրը առկա՞ է:

-Բացարձակ, քանի որ իմ կինն ինձ համար միակ ու անկրկնելի էակն է, և չկա ուրիշ մեկը ինձ համար: Երբ մարդը գործում է Աստծո առաջ, չի կարող իրեն նման բան թույլ տալ:

-Արմո, հաճախ եք Աստծո անունը շեշտում: Մի՞շտ եք Աստվածասեր ու Աստվածավախ եղել, թե՞ կյանքում եղավ դրվագ, որը ձեզ դեպի Աստված բերեց:

-Ոչ, 30 տարի չեմ ճանաչել Աստծուն: Մի օր որոշեցի տանս մեջ աղոթք անել, առաջին անգամ էի նման բան անում: Զգացի, թե ինչպես Հիսուս Քրիստոսը իմ կողքին հայտնվեց ու հանդիպեցի Նրան: Հասկացա, որ ես իզուր եմ ապրել 30 տարի: Այդ օրվանից իմ կյանքն ամբողջովին նվիրեցի իմ Տեր Աստծուն: Նա ինձ ներեց բոլոր արածներս, իմացա, որ ինձ ամենից շատ սիրում է Հիսուսը, քան աշխարհում ապրող մնացած մարդիկ:

-... Ծառայե՞լ եք բանակում:

-Այո, Հոկտեմբերյանում եմ ծառայել: 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Արմո. Կինս միակն է ու անկրկնելի, ուրիշ մեկը չկա ինձ համար. Լուսանկարներ