Եվս մեկ ադրբեջանցի սպա է սպանվել
27/01/2014 16:43

Եվս մեկ ադրբեջանցի սպա է սպանվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, որ սահմանագծին տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանցի սպա է սպանվել: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի` մահացած սպա Ռուստամ Ազիզովին համածառայակիցները խոստացել են վրեժ լուծել:

Ադրբեջանի ՊՆ մեկ այլ հաղորդագրության համաձայն` զենքի հետ վարվեցողության կանոնների խախտման հետևանքով էլ ոտքից վիրավորվել է զինծառայող Գաբիբ Իսմայիլովը:

Aysor.am­-ի հետ զրույցում, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ «սպանված ադրբեջանցի սպայի մասին տեղեկությունը դիտարկվում է հունվարի 19-ի լույս 20­-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման ու նրանց պարտադրված նահանջի համատեքստում:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում առաջնագծում ադրբեջանական դիվերսիոն խմբերի ու դիպուկահարների ակտիվությամբ պայմանավորված` լարվածության մակարդակն աճել է: Հայկական կողմն ավելի վաղ հայտարարել էր պատժիչ գործողությունների իրականացնելու մասին:

Նախորդող հրապարակումներ` Հերոս սերժանտը կհուղարկավորվի Եռաբլուրում

Զինվոր է զոհվել. Ադրբեջանցիների դիվերսիան կանխվել է

Եվս մեկ ադրբեջանցի սպա է սպանվել