Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Հադրութում
27/01/2014 12:45

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Հադրութում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Հադրութ քաղաք և հրավիրել խորհրդակցություն՝ նվիրված 2013թ. շրջանում իրականացված աշխատանքներին ու 2014թ. նախատեսվող ծրագրերին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ համապատասխան զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը, համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները:

Նախագահ Սահակյանը կարևորել է շրջանի համաչափ առաջընթացի ապահովումը՝ նշելով, որ արտադրական նոր հզորությունների զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ է արդիականացնել նաև արդեն իսկ գործողը՝ հիմնական շեշտը դնելով առկա ներուժի արդյունավետ օգտագործման վրա:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Հադրութում