Բարտոմեու. «Այս սկանդալը պլանավորված է եղել Մադրիդում»
27/01/2014 19:18

Բարտոմեու. «Այս սկանդալը պլանավորված է եղել Մադրիդում»

«Բարսելոնի» նոր նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն չի կասկածում, որ Նեյմարի տրանսֆերի շուրջ ստեղծված սկանդալը, որի արդյունքում հրաժարական տվեց Սանդրո Ռոսսելը, պլանավորված է եղել Մադրիդում: Այս մասին տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները:

«Մադրիդում չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Նեյմարը հանդես է գալիս «Բարսելոնում»: Կասեսը, ով Ռոսսելին դատի էր տվել, հաստատ նման բան անելու պատվեր էր ստացել Մադրիդում: Նրանք ուզում էին մեզ վատություն անել:

Ինձ դուր է գալիս «Բարսելոնը», որը հայտնի է իր ժողովրդավարությամբ: Հիմա տեսնում եմ, որ մեր դեմ տրամադրված են մարտականորեն: Այո, կրկնում եմ, «Ռեալը» չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ կատալոնական թիմի կազմում հանդես են գալիս Նեյմարն ու Մեսսին»,- նշել է Բարտոմեուն:
 

Բարտոմեու. «Այս սկանդալը պլանավորված է եղել Մադրիդում»