.jpg)
Գիտնականներն ապացուցել են՝ ինտերնետը դեգրադացնում է մարդուն
Ամեն տարի միջազգային հանրությունը կոչեր է անում անցկացնել մեկ օր առանց համացանցի: Գիտնականների խոսքով՝ համաշխարհային սարդոստայնը մարդուն դեգրադացնում է: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Ներկայացնում ենք մի քանի փաստ` ինտերնետի վնասակարության վերաբերյալ:
Ինտերնետը կախվածություն է առաջացնում
Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ ինտերնետը ավելի մեծ կախվածություն է առաջացնում, քան սեքսուալ հակումը կամ ալկոհոլիզմը: Փորձագետների խոսքով՝ աշխարհում 450 մլն օգտատեր ունի համացանցային կախվածություն: Համացանցի ձգողականությունը ոչ թե ինֆորմացիայի ծավալի, այլ ստացած զգացումների և ինքնավստահության մեջ է, թեև մարդու իրական կյանքում դրանից որևէ բան չի ավելանում:
Ինտերնետը կտրում է իրականությունից
Մասնագետների խոսքով՝ մարդու անձը քայքայվում է հեռուստացույցի կամ համակարգչի էկրանին երկար նայելուց: Հատկապես վտանգավոր գոտում են գտնվում երեխաները, որոնք չեն զգում իրական կյանքի և վիրտուալի միջև սահմանը: Խաղի ընթացքում երեխան անջատվում է և սկսում բնազդներով ապրել: Այդ ընթացքում ակտիվանում է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է հաճույք ստանալու համար, որն էլ խթանում են այն մարդիկ, ովքեր ունեն նաև այլ հակումներ:
Համացանցը բերում է դեգրադացման
Գիտնականների մի խումբ վերլուծել է մարդու կյանքում ինֆորմացիայի և թվային սարքերի դերը ու եկել սարսափեցնող արդյունքի: Նրանք անգամ նկարել են ապագայի մարդու կերպարը՝ մեծ, կլորացած աչքերով, երկար մատներով, ավելի փոքր ուղեղով, քանի որ մարդն այլևս մտածելու և հիշելու կարիք չի ունենա, քանի որ դրա համար նա կօգտագործի համակարգիչը:
Գիտնականների և հոգեբանների խոսքով՝ տեխնիկայի թվաքանակի ավելացման և դրանց գների նվազման արդյունքում անխուսափելիորեն կսկսվի ալկոհոլզմի և թմրամոլության նման համաճարակ: Դրա դեմ պայքարի միջոցը ընկերներն են, տնային կենդանիները, սպորտն ու սիրելի զբաղմունքը: