Իսկոն կհեռանա՞ «Ռեալից»
27/01/2014 19:42

Իսկոն կհեռանա՞ «Ռեալից»

Մրցաշրջանի մեկնարկում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հանդես էր գալիս հիմնական կազմում, սակայն գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի տակտիկական փոփոխություններից հետո նա վերջին շրջանում ավելի շատ տեղ է զբաղեցնում պահեստայինների նստարանին:

Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, այս հանգամանքն ամենևին դուր չի գալիս երիտասարդ ֆուտբոլիստին, ով իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում ստիպված կլինի լքել Մադրիդը: Նշվում է, որ ներկայումս Իսկոն մտածում է մրցաշրջանի վերջում նոր թիմ գտնելու մասին:

Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն ուշադիր հետևում են Իսկոյի շուրջ ծավալվող իրադարձություններին:
 

Իսկոն կհեռանա՞ «Ռեալից»