.jpg)
Կիրո Մանոյանը՝ ԿԳ նախարարի՝ Հայաստանը վերանվանելու առաջարկի մասին
Արմեն Աշոտյանի՝ Հայաստանի Հանրապետությունը վերանվանելու առաջարկությունը ժամանակավրեպ է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ ավելի լավ կլինի նրա հարազատ կուսակցությունը դրա փոխարեն իր վարած քաղաքականությունը փոխի:
«Թող որ հրաժարվեն հայ-թուրքական արձանագրություններից: Թող 2 տարի շարունակ ԱԺ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն չմերժեր նոյեմբերի 22-ը,՝ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի օրը, հայրենասիրության օր հռչակելու առաջարկը»,-ասաց Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ եթե հարցը միայն ինչ-որ բան ցույց տալն է, ապա այդպես չէ որ պետք է ինչ-որ բան ցույց տան: