Նելսոն Մանդելայի արձանի ականջում գտնվող ճագարին կհեռացնեն
27/01/2014 19:10

Նելսոն Մանդելայի արձանի ականջում գտնվող ճագարին կհեռացնեն

Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները պահանջել են հեռացնել Պրետորիայի Նելսոն Մանդելայի արձանի ականջում գտնվող ճագարին:

Topnews.ru-ի փոխանցմամբ` իշխանությունները հայտարարել են, որ ականջի մեջ գտնվող ճագարը նսեմացնում է արձանի նշանակությունը:

Մանդելայի բրոնզաձույլ արձանը տեղադրվել էր 2013 թ.-ի դեկտեմբերի 16-ին՝ Մանդելայի հուղարկավորության հաջորդ օրը:

Քանդակագործ Անդրե Պրինսլոոն և Ռյուհան վան Վյուիրենը հայտարարել են, որ իրենք տեղադրել են ճագարը արձանի ականջում, քանի որ իշխանություններն արգելել են քանդակել իրենց ազգանունները արձանի ոտքերի վրա:

Նրանց խոսքով` ճագարը շտապողականության խորհրդանիշն է, քանի որ իշխանությունները նրանց ստիպել են արագ աշխատել:
 

Նելսոն Մանդելայի արձանի ականջում գտնվող ճագարին կհեռացնեն