Մարադոնա. «Պելեն միշտ էլ 2-րդը կլինի»
27/01/2014 18:34

Մարադոնա. «Պելեն միշտ էլ 2-րդը կլինի»

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան քամահրանքով է վերաբերվում այն իրողությանը, որ Ցյուրիխում հունվարի 13-ին կայացած տարվա լավագույն մարզիկի ընտրության ժամանակ «Ոսկե գնդակ» է հանձնվել նաև բրազիլացի Պելեին: Այս մասին տեղեկացնում է «O Globo»-ն:

«Ինչպե՞ս կարող են մարդիկ ասել, որ Պելեն ինձանից շուտ է ստացել «Ոսկե գնդակը»: Այդ մրցանակն ինձ «France Football»-ը հանձնել է դեռևս 1996 թ.: Այնպես որ սխալ է նման տեսակետ հայտնելը:

Ինձ համար Պելեն միշտ էլ 2-րդը կլինի թե համաշխարհային ֆուտբոլում, թե բրազիլական սպորտում: Անգամ իր հայրենիքում է նա 2-րդը և զիջում է Այրտոն Սեննային: Ցյուրիխում Պելեն Ռոնալդուի անունը հայտարարելիս ասաց Քրիշտիանու Լեոնարդո: Սա բացատրում է, թե ով է իրականում այդ Պելեն»,- նշել է Մարադոնան:
 

Մարադոնա. «Պելեն միշտ էլ 2-րդը կլինի»