.jpg)
Հերարդ Պիկե. «Նախագահի պաշտոնանկությունը ոչ մի կերպ չազդեց մեզ վրա»
«Բարսելոնի» պաշտպան Հերարդ Պիկեն «Մալագայի» հետ Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի խաղից հետո պատմել է, թե ինչպես է թիմն արձագանքել ակումբի նախագահ Սանդրո Ռոսսելի հրաժարականի մասին որոշմանը:
«Նախագահի պաշտոնանկությունը ոչ մի կերպ չազդեց մեզ վրա, մենք շարունակում ենք պայքարը: Խաղադաշտից դուրս այդ թեման շարունակում է քննարկվել, բայց մենք պրոֆեսիոնալներ ենք և շարունակելու ենք խաղալ: Չգիտեմ` արդյոք Ռոսսելի որոշումը լավագո՞ւյնն էր, բայց դա նրա անձնական որոշումն է»,- ասել է Պիկեն: