Միասեռականները Սոչիի քաղաքապետի դեմ են դուրս եկել
27/01/2014 18:15

Միասեռականները Սոչիի քաղաքապետի դեմ են դուրս եկել

Սոչիի ձմեռային օլիմպիասայի ժամանակ միասեռականները անպայման ներկա կլինեն, անկախ նրանից, թե ինչ կարծիքի է այդ մասին Սոչիի քաղաքապետը:

Նման հայտարարություն է արել GayRussia-ի ղեկավար Նիկոլայ Ալեքսևը, «Коммерсантъ ФМ»-ի եթերում՝ անդրադառնալով Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովի այն հայտարարությանը, թե Օլիմպիադայի ժամանակ միասեռականներ չեն լինելու:

Նիկոլայ Ալեքսևը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստին, որ Սչիում միասեռականների բավականին մեծ ակումբ կա, և քաղաքային իշխանությունները չեն կարող թաքցնել դա, որքան էլ որ ջանան:
 

Միասեռականները Սոչիի քաղաքապետի դեմ են դուրս եկել