Հայաստանի մի քանի շրջաններում ձյուն է տեղում
27/01/2014 11:24

Հայաստանի մի քանի շրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Հրազդանի, Ապարանի, Կոտայքի, Արթիկի, Նայրիի և Հրազդանի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, ձյուն է տեղում, ճանապարհը բաց է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Հայաստանի մի քանի շրջաններում ձյուն է տեղում