Յուրի Վարդանյանի որդու գործով դատական նիստը նշանակված է փետրվարի 1-ին
27/01/2014 12:28

Յուրի Վարդանյանի որդու գործով դատական նիստը նշանակված է փետրվարի 1-ին

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի վարույթ է ստացվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը:

Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից: 

Դատական նիստը նշանակված է փետրվարի 1-ին: 

Ըստ Դավիթ Վարդանյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 04.10.2013 թ ժամը 19:20-ից մինչև 12.10.2013 թ ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում ԻԻՀ -ում գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով «հաշիշ» տեսակի թմրամիջոց ,որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում և 12.10.2013 թ ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենք ճանապարհով` մաքսային հսկաղությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է ՀՀ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 Հոդվածի 2 Մասի (Թմրամիջոցների, հոգեմետ, խիստ ներգործող, թունավոր, թունավորող, ռադիոակտիվ նյութերի, ռազմական նշանակության արտադրանքի, նման արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի և սարքերի, զենքի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի , երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների, որոնց տեղափոխման համար սահմանված են հատուկ կանոններ, մաքսանենգությունը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ) և ՀՀ քրեական օրենսգրքի 268 Հոդվածի 3 Մասի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով` պատժվում են ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով) հատկանիշներով:

 Նախկինում չդատված Դ. Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նախորդող հրապարակում՝ Յուրի Վարդանյանի որդու մոտ եղել է 99 գրամ հաշիշանման նյութ

Յուրի Վարդանյանի որդու փաստաբան. Դավիթի հոր կամ որևէ հարազատի հետ չեմ խոսել

Յուրի Վարդանյանի որդու պաշտպանը նախարարի ներողությանն է սպասում

Յուրի Վարդանյանի որդու գործով դատական նիստը նշանակված է փետրվարի 1-ին