Ձնակույտի մեջ մեքենաներ են արգելափակվել
28/01/2014 17:45

Ձնակույտի մեջ մեքենաներ են արգելափակվել

Այսօր՝ ժամը 03.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ամենագնացը): Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Ալագյազ-Արթիկ (Հ-21) միջհամայնքային ավտոճանապարհի 1 կմ-ի մոտակայքում:

Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել «Գազել» մակնիշի (վարորդ՝ Հ. Ք.) բեռնատար ավտոմեքենան: Հունվարի 27-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ամենագնացը):

Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել 5 մարդատար ավտոմեքենա և տեղափոխել անվտանգ տարածք:
 

Ձնակույտի մեջ մեքենաներ են արգելափակվել