.jpg)
Յուրաքանչյուր հայորդի հպարտ է զգում Հայկական բանակի կազմավորման օրը. ՍԴՀԿ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը Բանակի 22-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
«Հարգելի սպանե՛ր, զինվորնե՛ր: 22 տարի առաջ Արցախյան պատերազմի բովի մեջ ծնունդ առավ Հայկական Բանակը, որը դարձավ Հայաստանի և Արցախի անվտանգության, շարունակականության երաշխավորն ու խորհրդանիշը: Այս տոնական օրը հիրավի խորհրդանշական է բոլորի համար, տոն, որը նշվում է ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում ու բովանդակ Սփյուռքում:
Յուրաքանչյուր հայորդի հպարտ է իրեն զգում Հայկական բանակի կազմավորման օրը: Առանց Հայկական Բանակի չկա Հայաստան և Արցախ: Առանց Հայ Զինվորի, չկա խաղաղություն և ապահով կյանք:
Մենք՝ բոլորս, ապրում ենք անվտանգ երկրում ի շնորհիվ Ձեզ՝ սիրելի սպաներ և զինվորներ:
Կեցցե Հայաստանն ու Արցախը, Կեցցե Հայկական Բանակը»,- ասված է ՍԴՀԿ շնորհավորական ուղերձում: