Բարտոմեու. «Ռեալի» համար դժվար է ընդունել, որ մենք Նեյմար ու Մեսսի ունենք»
28/01/2014 18:35

Բարտոմեու. «Ռեալի» համար դժվար է ընդունել, որ մենք Նեյմար ու Մեսսի ունենք»

«Բարսելոնի» նախագահ Ժոզե Բարտոմեուն իր կարծիքն է հայտնել ակումբի ղեկավար կազմում վերադասավորումների մասին:

«Մադրիդում չեն ուզում հաշտվել այն մտքի հետ, որ Նեյմարը տեղափոխվել է «Բարսելոն», այլ ոչ թե «Ռեալ»: Ակնհայտ է, որ «Բարսելոնի» նկատմամբ կոնկրետ գործողություններ են իրականացվում: Նրանց համար դժվար է ընդունել, որ մենք Նեյմար ու Մեսսի ունենք, որ վերջին տարիներին գերազանցում ենք «Ռեալին» խաղադաշտում: Նրանք չկարողացան հաղթել խաղադաշտում, հիմա ուզում են հաղթել կաբինետներում»,- հայտարարել է Բարտոմեուն:

Բարտոմեու. «Ռեալի» համար դժվար է ընդունել, որ մենք Նեյմար ու Մեսսի ունենք»