Օլանդը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
28/01/2014 11:00

Օլանդը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա կատարած այցի ժամանակ թուրքական իշխանություններին կոչ էր արել ընդունել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրում է Газета.ru-ն`  վկայակոչելով Agence France-Press-ին:

Այս հայտարարությունն Օլանդն արել է Անկարայում՝ Թուրքիա կատարած իր այցելության առաջին օրը: Վերջին 22 տարում սա առաջին դեպքն է, երբ Թուրքիա է գալիս Ֆրանսիայի նախագահ:

«Նման իրադարձությունները հիշելը միշտ ցավալի է, սակայն պարտադիր  է»,-ասել է Օլանդը:

Նա նաև հայտարարել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը: 

 

Օլանդը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը