Չկարողանալով գրանցվել վարսահարդարի մոտ՝ անգլիացի աղջիկը ինքնասպան է եղել
28/01/2014 18:07

Չկարողանալով գրանցվել վարսահարդարի մոտ՝ անգլիացի աղջիկը ինքնասպան է եղել

Անգլիանում 26-ամյա աղջիկը ինքնասպանություն է գործել, քանի որ չի կարողացել գրանցվել վարսահարդարրի մոտ: Ֆրենսիս Ուորենը անհասնգստացել է, որ իր շեկ մազերը կարմիր երանգ են ստացել: Գույնը անհապաղ վերադարձնելու համար նա անընդհատ զանգահարել է վարսահարդարին, որպեսզի նրա մոտ այցելության գրանցվի, իսկ վարսահարդարը չի պատասխանել հեռախոսին:

Այնուհետև աղջիկը 50 հաղորդագրություն է ուղարկել նրան: Երբ վարսահարդարը վերջապես պատասխանել է հեռախոսին, աղջկան ասել է, որ նա ավելի ուշ գրանցի, քանի որ այդ պահին ինքը հաճախորդ ունի: Ֆրենսիսը կախել է լսափոխն ու խելագարի պես դուրս վազել տնից, իսկ երկու օր անց նրան մահացած են գտել: Թե ինչպես է աղջիկը վերջ տվել կյանքին, իրավապահները դեռ չեն հաղորդում, միայն հայտնի է, որ նա ինքնասպանություն է գործել, իսկ աղջկա ընկերը պատմել, որ նա 2 ամիս անընդմեջ միայն մազերի մասին էր մտածում՝ ամբողջ օրը խոսելով դրանց մասին:

 

Չկարողանալով գրանցվել վարսահարդարի մոտ՝ անգլիացի աղջիկը ինքնասպան է եղել