.jpg)
Նախարար. Աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր այսօր կրակագծում են
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Facebook-յան էր էջում շնորհավորել է այսօրվա տոնի կապակցությամբ:
«Հայկական բանակի մեծարգո հրամանատարներ, հարգարժան գեներալներ, սպաներ ու շարքայիններ, այսօր, հայկական բանակի օրվա կապակցությամբ, ուզում եմ հարգանքի տուրք մատուցել բոլոր նրանց, ովքեր կրել և կրում են հայկական բանակի համազգեստը: Գլուխ եմ խոնարհում մեր բոլոր նահատակների առջև և աղոթում բոլոր նրանց համար, ովքեր այսօր կրակագծում են` Հայաստանի ու Արցախի սահմաններին»,-գրել է Հրայր Թովմասյանը: