.jpg)
Գերագույն դատարանը վերականգնել է Իվանիշվիլիի քաղաքացիությունը
Վրաստանի Գերագույն դատարանը վերականգնել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Վրաստանի քաղաքացիությունը:
Newsru.com-ի փոխանցմամբ, այդ որոշմամբ դատարանը չեղյալ է համարել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի` 2 տարի առաջ կայացրած որոշումը:
Իվանիշվիլին զրկվել էր վրացական քաղաքացիությունից 2011թ.-ին, երբ հայտարարել էր քաղաքական պայքարի մեջ ներքաշվելու իր որոշման մասին:
Այդ ժամանակ Սահակաշվիլին որոշում էր կայացրել զրկել Իվանիշվիլիին քաղաքացիությունից, իսկ այդ որոշումը շատ փորձագետներ գնահատեցին որպես քաղաքական դրդապատճառներից բխած որոշում: