Կովկասի մուսուլմաններ. Այլ երկրների կոնֆլիկտներին մասնակցելը ջիհադ չէ
28/01/2014 15:51

Կովկասի մուսուլմաններ. Այլ երկրների կոնֆլիկտներին մասնակցելը ջիհադ չէ

Կովկասի մուսուլմանների միությունը Բաքվում հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է վերջերս ավելի հաճախակի դարձած դեպքերին, երբ չարաշահվում են իսլամում սուրբ հասկացություններ համարվող ջիհադն ու շեհիդը:

Հայտարարության մեջ ասվում է.

«Իսլամում շեհիդ դառնալը նշանակում է հասնել հավատիդ գագաթնակետին: Հայրենիքի համար շեհիդ դառնալը համարվում է սուրբ գործ: Շեհիդները պայքարում են իրենց ընտանիքների, հայրենիքի ու արդարության համար:

Մեզ անհանգստացնում է այն փաստը, որ այսօր մեր շատ հայրենակիցներ այլ երկրներում մասնակցում են զինված կոնֆլիկտների և դա անվանում են ջիհադ: Իսկ երբ զոհվում են՝ նրանց դարձնում են շեհիդներ: Պետք է ասենք, որ սխալ է նրանց քայլերը նույնացնել շեհիդության ու ջիհադի հետ»,- ասված է հայտարարության մեջ:
 

Կովկասի մուսուլմաններ. Այլ երկրների կոնֆլիկտներին մասնակցելը ջիհադ չէ