Կան. «Բունդեսլիգան արժե 20-25, Չեմպիոնների լիգան` 300 մլն եվրո»
28/01/2014 16:37

Կան. «Բունդեսլիգան արժե 20-25, Չեմպիոնների լիգան` 300 մլն եվրո»

Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը հայտարարել է, որ ժամանակակից ֆուտբոլում կարևոր գործոն են համարվում ֆինանսները: Նրա խոսքերով` Չեմպիոնների լիգայում տիտղոս նվաճելու համար հարկավոր է վճարել 300 մլն եվրո: Այս մասին տեղեկացնում է «Kicher»-ը:

«Ֆինանսները ժամանակակից ֆուտբոլում մեծ դերակատարում ունեն: Օրինակ, Բունդեսլիգայում հանդես գալու համար հարկավոր է ունենալ 20-25 մլն եվրո, իսկ եթե թիմը ցանկանում է Չեմպիոնների լիգայի հեղինակավոր մրցաշարում տիտղոս նվաճել, ապա դա կարող է անել վճարելով 300 մլն եվրո:

Ժամանակին «Չելսին» «գնել» էր այդ տիտղոսը, բայց հիմա նույնը կարող են անել «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Բարսելոնն» ու «Բավարիան»,- նշել է Կանը:
 

Կան. «Բունդեսլիգան արժե 20-25, Չեմպիոնների լիգան` 300 մլն եվրո»