.jpg)
Նացիստների գողացած կտավները աճուրդի կդրվեն
Նյու-Յորքի Sotheby's աճուրդում վաճառքի է հանվելու չորս կտավ, որոնք նացիստները գողացել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և որոնք իրենց տերերին կամ նրանց ժառանգենրին էին վերադարձվել արվեստի գողացված ստեղծագործություններով զբաղվող արվեստաբանների և թանգարանների պահապանների խմբի շնորհիվ:
«Վարդերի հավաքում» և «Երաժիշտը» կտավները պատկանում են ռոկոկո շրջանի ֆրանսիացի նկարիչ Ժան-Բատիստ Պատերի վրձնին և գողացվել է 1940թ-ին, վերադրաձվել է Ռոթշիլդների ընտանիքին, որոնց սեփականությունն էր մինչև 20-րդ դարը:
Իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Գվարդիի վրձնին պատկանող «Վենետիկ.Պյացետտայի տեսարանը» գողացվել է 1941թ-ին և 1946թ-ին վերադարձվել է սեփականատիրոջը:
«Մարկոս Ֆուրիա Կամիլլայի հաղթահանդեսը» Ապոլլոնիո դի Ջովաննիի կտավը բռնագանձվել է բարոն Էդմոն Ռոթշիլդից և վերադարձվել 1947թ-ին:
Աճուրդի հանված կտավների վրա պահպանվել են նացիստների կողմից նշումներ: Կտավները աճուրդում կլինեն հունվարի 30-ին: Հաղորդում է itar-tass-ը: