.jpg)
Քարին տակ. Ազատության համար պայքարը շարունակվում է. Լուսանկարներ
Ինքնաշեն հրացաններով ու նռնակներով 22 տարի առաջ քարինտակցին հերոսական մարտում Շուշիի կողմից 3,5 տարվա շրջափակումից հետո ետ շպրտեց թշնամուն՝ ազատելով գյուղը քարկոծություններից ու գնդակոծություններից:
Այսօր Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում Արցախյան պատերազմում զոհված քարինտակցիների հուշարձանին ծաղկեպսակներ դնելուց հետո մեծից փոքր հավաքվել էին մշակույթի տանը՝ ներկա լինելու «Քարից կարծր Քարին տակ» ֆիլմի շնորհանդեսին: Ֆիլմի շնորհանդեսից զատ գյուղացիների դատին հանձնվեց Մաքսիմ Հովհաննիսյանի և Վարդգես Բաղրյանի հեղինակած «Քարին տակ. Հերոսամարտ» գիրքը: Այս մասին գրում է karabakh-open.info կայքը:
«Ռազմաճակատն այժմ կիլոմետրերով հեռու է Քարին տակից, բայց ազատության համար պայքարը շարունակվում է»,- նշել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ շարունակելով. «Այսօր 18-20 տարեկան երիտասարդներն են շարունակում Քարին տակից սկիզբ առած հայրենիքի պաշտպանության գործը»:





