.jpg)
Ռունին ու վան Պերսին կարող են մասնակցել «Կարդիֆի» հետ խաղին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման գծի առաջատարներ Ուեյն Ռունին և Ռոբին վան Պերսին, ամենայն հավանականությամբ, կկարողանան ասպարեզ դուրս գալ «Կարդիֆի» հետ խաղում: Հիշեցնենք, որ Ռունին խնդիրներ ուներ` կապված աճուկի հետ, ուստի Նոր տարուց հետո խաղադաշտ չի մտել, իսկ վան Պերսին թիմին չի կարողացել օգնել «Շախտյորի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպումից հետո, քանզի ազդրի վնասվածք էր ստացել:
«Նրանք արդեն մարզվում են ընդհանուր խմբում»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը: