Սամվել Բալասանյան՝ Վլադիմիր Գասպարյանի՝ իրեն արած դիտողության մասին. Aravot
28/01/2014 16:57

Սամվել Բալասանյան՝ Վլադիմիր Գասպարյանի՝ իրեն արած դիտողության մասին. Aravot

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում նշվեց հայոց բանակի 22-ամյակը, որին մասնակցում էր ինչպես Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանը, այնպես էլ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Այս երկու պաշտոնյաները լրագրողներին որոշակի պարզաբանումներ ներկայացրեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ կատարված միջադեպի ու այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին: Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրապարակավ իրեն արված դիտողությունը, թե հարգարժան քաղաքապետը ոստիկանությանը հայտարարություն չի տալիս, այսպիսով չի օգնում իրենց բացահայտելու հանցագործությունը:

«Ճիշտն ասած, լավ չմեկնաբանվեց, որովհետև եթե դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 19-ին, ես այդ ժամանակ գտնվել եմ ինքնաթիռում: Բնականաբար ես չէի կարող ականատես լինել, իսկ իմ ընտանիքում այդ պահին որևէ մեկը չկար, որ ականատես լիներ ու գոնե ինձ պատմեր: Նրանք, ովքեր ականատես եղել են՝ բոլորը ցուցմունքներ տվել են: Այսօրվա դրությամբ այդ տարբեր տեսակի մեկնաբանությունները` այնտեղ մեկը ասեց` Բալասանյանը գողական, վախկոտ, չգիտեմ , նմանատիպ պիտակներ, որոնք ինձ, բնականաբար, չեն սազում որպես քաղաքապետի: Չէի ուզենա, մանավանդ մեր քաղաքի հետ կապված, քանի որ գիտեք` մեր քաղաքը լուրջ առաջընթաց ունի, նոր պիտակներ կպցվեին: Մենք պիտի հասկանանք, հանենք, խնդրում եմ այդ հարցում օգնեն նաև լրատվամիջոցները, որովհետև մեր քաղաքը սպորտի, մշակույթի քաղաք է, որովհետև հիմա ոնց որ թե մենք բոլորովս բոլորի ջրաղացին ջուր լցնենք, թե մեր քաղաքը կրիմինալ քաղաք է: Չկա էդպիսի բան, կա օրենք և բոլորս պետք է ենթարկվենք օրենքին`ինձանից սկսած և վերջացրած բոլորով»,- ասաց քաղաքապետը:

ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին էլ, թե ինչո՞ւ տեղում չհակադարձեցիք Վլադիմիր Գասպարյանին, որը ջրմուղագործների, տարբեր հիմնարկների ղեկավարների, երաժիշտների ու լրագրողների մոտ իրեն դիտողություն արեց՝ Սամվել Բալասանյանն ասաց. «Պետք չէր այդ պահին որևէ բան հակադարձել, եթե մարդը ինքը ելույթ էր ունենում, իսկ ինձ խոսք տրված չէր, որ ես հակադարձեի: Հիմա խոսում եմ, որովհետև հետագայում մեկնաբանվեց այդ ամեն ինչը: Հակադարձել, վիճել կամ ինչ-որ երևույթներ սարքել, ճիշտն ասած, տրամաբանական չէ մեր քաղաքի համար: Գիտեք, ինչքան նման երևույթներ են լինում, բնակչության տրամադրությունը ընկնում է: Երբ ես լրատվամիջոցներից իմացա, որ նման դեպք է կատարվել, որի գնահատականը բնականաբար ոչ թե ես, այլ համապատասխան իրավապահները պետք է տան, ասացի` սադրանքներին պետք չէ ուշադրություն դարձնել, ես նորից քաղաքը կառուցել եմ ու որևէ տեղ չեմ գնալու»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
 

Սամվել Բալասանյան՝ Վլադիմիր Գասպարյանի՝ իրեն արած դիտողության մասին. Aravot