ՊԲ. Հայկական կողմը նռնականետից կրակ չի բացել
28/01/2014 11:52

ՊԲ. Հայկական կողմը նռնականետից կրակ չի բացել

Ադրբեջանական ANS PRESS լրատվական գործակալությունը լուրեր է տարածել այն մասին, որ ղարաբաղա­ադրբեջանական զորքերի շփման գծում, հայկական ուժերը խախտել են հրադադարի ռեժիմի կանոնները` նույնիսկ կրակ արձակելով նռնականետից:

Aysor.am-­ի հետ զրույցում, ԼՂՀ ՊԲ լրատվության ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը նշեց, որ ոչ միայն նռնականետից, այլև առհասարակ հրաձգային զենքերից Ադրբեջանի ուղղությամբ կրակ չի բացվել:

Նրա խոսքով` Ադրբեջանը, նպատակ ունենալով լարված պահել իրավիճակն առաջնագծում, ապատեղեկատվություն է տարածում: 

ՊԲ. Հայկական կողմը նռնականետից կրակ չի բացել