.jpg)
ՆԳՆ. Նիկոյանին սպանել են ակտիվիտները՝ ցույցի ընթացքը սրելու համար
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության Քննչական գլխավոր վարչության ղեկավարի առաջին տեղակալ Վիտալի Սակալը հայտարարել է, որ Եվրամայդանում սպանված Սերգեյ Նիկոյանի մահվան գործով հիմանական վարկածն այն է, որ Նիկոյանին սպանել են ակտիվիտները՝ ցույցի ընթացը սրելու համար: Այս մասին գրում է analitikaua.net-ը:
Սակալը նշել է, որ քննչական խումբը մինչ օրս չի կարողանում պարզել անգամ սպանության ստույգ վայրը:
«Ակտիվիստներն, ովքեր այդ պահին այդտեղ են եղել, իրավապահների՝ իրենց օգնելու կոչին չեն արձագանքում, ինչն ավելի է բարդացնում քննության ընթացքը: Մի քանի վկաներ կան միայն, որոնք ասում են, որ հունվարի 22-ի առավոտյան կրակոցներ են լսել և ամբոխի մեջ և դրանից դուրս», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Սերգեյ Նիկոյանը մահացել է հունվարի 22-ի առավոտյան: Նա 20 տարեկան էր և ակտիվ մասնակցում էր «Եվրամայդանի» ցույցերին: Երիտասարդը մահացել է գլխին ստացած հրազենային վնասվածքից:
Նախորդող հրապարակումներ՝ Կիևում զոհված երիտասարդներից մեկը հայ է (Տեսանյութ)
Ալեքսանդր Բոժկո. «Ներիր, Սերգեյ ջան, Ուկրաինան չկարողացավ պահպանել քեզ»