.jpg)
Չինաստանում տանկեր է պայթել. Զոհեր ու անհետ կորածներ կան
Արևելյան Չինաստանի Չժուշան քաղաքի մոտ կառանված հնդկական նավթատար նավում այսօր առավոտյան հզոր պայթյուն է որոտացել: Հետո հրդեհ է սկսվել, որը հաջողվել է մարել մի քանի ժամ անց միայն: Արտակարգ իրավիճակի արդյունքում չորս մարդ զոհվել է, երեքը` հայտարարվել անհետ կորած:
Նախանական տվյալներով, պայթյունը որոտացել է, երբ յոթ աշխատողներ նավում վերանորոգում էին անցկացնում: Ներկայումս տանկերում շարունակվում է որոնողա-փրկարարական աշխատանքները: Մինչև այժմ կենդանի մնացածներ չի հաջողվել գտնել: Զոհվածների և անհետ կորածների անունները ճշտվում են. Հետաքննություն է սկսվել: Հաղորդում է ITAR-TASS-ը: