.jpg)
Միլիոնատեր Սյուզան Բոյլը աշխատանքի է անցել որպես գանձապահ
Հանրահայտ շոտլանդուհի Սյուզան Բոյլը, ով հայտնի էր դարձել Britain's Got Talent շոուի շնորհիվ, աշխատանքի է տեղավորվել որպես գանձապահ:
Topnews.ru-ի փոխանցմամբ, 52-ամյա կինը աշխատելու է տեղի բուքմեյքերական գրասենյակներից մեկում՝ նվազագույն աշխատավարձով:
Բոյլը, ում կարողությունը հասնում է 20 միլիոն ֆունտ ստեռլինգի (32 միլիոն դոլար), տեսնելով գրասենյակի ցուցափեղկին փակցված հայտարարությունը որոշել է աշխատանքի տեղավորվել:
Գրասենյակի աշխատակիցները հայտարարել են, որ շոկի մեջ են ընկել տեսնելով միլիոնատիրուհուն աշխատանք փնտրելիս: