Ք. Էշթոն. Արտակարգ դրությունն ավելի կսրի իրադրությունն Ուկրաինայում
28/01/2014 10:47

Ք. Էշթոն. Արտակարգ դրությունն ավելի կսրի իրադրությունն Ուկրաինայում

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ արտակարգ դրության ռեժիմ հայտարարելն ավելի կսրի իրադրությունն Ուկրաինայում: Այս մասին գրում է BBC-ն:

Քեթրին Էշթոնը կոչ է արել ընդդիմության առաջնորդներին գործ չունենալ նրանց հետ, ովքեր բռնություն են գործադրում:

«Կողմերին կոչ եմ անում ճգնաժամին քաղաքական լուծում տալ, ինչը ենթադրում է հունվարի 16-ին ընդունված օրենքների չեղյալ հայտարարումը»,- ասել է Քեթրին Էշթոնը:

Նշենք, որ նա Կիև կայցելի այսօր: 

Ք. Էշթոն. Արտակարգ դրությունն ավելի կսրի իրադրությունն Ուկրաինայում