.jpg)
Այսօր Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցի օրն է
«Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք, արդյոք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը»,- Արամ Մանուկյանի մասին այսպես է արտահայտվել քաղաքական գործիչ, գրականագետ Նիկոլ Աղբալյանը:
Այսօր լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարին:
Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարին Ոստիկանության շենքի մոտ ոստիկանության աշխատակիցները ծաղիկներ են դրել Ա. Մանուկյանի կիսանդրու մոտ:
***
Արամ Մանուկյանը պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր։ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը մինչև 1918-ի հուլիսի 23-ը, երբ Երևան ժամանեց Թիֆլիսում ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ։ Նոր կառավարության մեջ Մանուկյանը ներքին գործերի նախարար էր և այդ պաշտոնը վարել է մինչև մահը:
Մահացել է 1919թ.-ի հունվարի 29-ին բծավորտիֆից։ Արամ Մանուկյանը պետության ծախսերով հուղարկավորվել է այժմյան Կոնիտասի անվան պանթեոնի տեղում գտնված գերեզմանատանը։ Խորհրդային տարիներին նրա աճյունը տեղափոխվել է Կոզեռնի գերեզմանատուն։ Այժմ մեծ հայրենասերը հանգչում էԵրևանի Քաղաքային պանթեոնում։