Ադրբեջանցի քաղաքագետ. Պատերազմի մասին խոսք անգամ լինել չի կարող
29/01/2014 19:33

Ադրբեջանցի քաղաքագետ. Պատերազմի մասին խոսք անգամ լինել չի կարող

Կարծում եմ` ո'չ Սոչիի օլիմպիադայից, և ո'չ էլ դրանից հետո, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական լայնամասշտաբ գործողությունները չեն վերսկսվի: Պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները զուտ շշուկներ են, որոնք ծառայում են Ադրբեջանի իշխանության հետաքրքրություններին: Այս մասին, մեկնաբանելով սահմանագծին առկա լարվածությունը, faktxeber.com­-ի հետ զրույցում նշել է ադրբեջանցի քաղաքագետ Ազեր Ռաշիդօղլուն:

Նա ընդգծել է, որ պատերազմի վերսկսումը հակասում է ՌԴ շահերին, ավելացնելով, որ Ադրբեջանի իշխանությունն ինքն է սահմանագծին լարվածություն բորբոքում` փորձելով քողարկել երկրում բարեփոխումների բացակայությունն իրեն ապահովագրել միջազգային ճնշումներից:

Ըստ Ռաշիդօղլուի` այս ամենը քաղաքական մանյովր է, որոնք իրականացվում են քաղաքական տեխնոլոգների կողմից, որպեսզի իշխանությունները խուսափեն բարեփոխումներից և շեղեն հասարակության ուշադրությունը երկրի խնդիրներից:

«Պատերազմի մասին խոսք անգամ լինել չի կարող»,-­ ասել է ադրբեջանցի քաղաքագետը: 

Ադրբեջանցի քաղաքագետ. Պատերազմի մասին խոսք անգամ լինել չի կարող