.jpg)
Վացկե. «Այս տարի մեր թիմից միայն մեկ ֆուտբոլիստ կհեռանա»
Հայտնի է, որ ամռանը Ռոբերտ Լևանդովսկին կտեղափոխվի «Բավարիա», սակայն դրանից հետո Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է պահպանել բոլոր կարևոր ֆուտբոլիստներին, այդ թվում` Իլկայ Գյունդողանին:
«Իհարկե, դու միշտ փորձում ես թիմում պահպանել լավագույններին: Ֆուտբոլիստին վաճառելու տարբերակ միշտ կա, սակայն Գյունդողանի պարագայում մենք ցանկանում ենք նոր պայմանագիր ստորագրել: Մենք առաջնորդվում ենք այն ճշմարտությամբ, որ այս տարի մեր թիմից միայն մեկ ֆուտբոլիստ կհեռանա, և նա Լևանդովսկին է»,- ասել է ակումբի ղեկավար Հանս-Յոահիմ Վացկեն: