Ինչպե՞ս կփոխվի մեքենաների մաքսազերծման կարգը ՄՄ մտնելուց հետո. eMedia
29/01/2014 19:15

Ինչպե՞ս կփոխվի մեքենաների մաքսազերծման կարգը ՄՄ մտնելուց հետո. eMedia

Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի որոշումից հետո ակտիվորեն քննարկվում է մեքենաների մաքսազերծման կարգի ու գների փոփոխման հարցը։ eMedia.am–ը փորձել է պարզել`  ինչ կլինի մեքենաների մաքսազերծման հետ Միությանն անդամակցելուց հետո։

Հարցի պատասխանը պետությունը դեռ չունի։ Փորձեցինք տեղեկություն կամ կանխատեսում ստանալ Պետեկամուտների կոմիտեից, սակայն ՊԵԿ–ն այս պահին տեղեկության չի տիրապետում։

Շուկայի մասնակիցները որոշ կանխատեսումներ, այնուամենայնիվ, ունեն։ «Արմենիա–Լադա» ընկերության մարքեթինգի բաժնի պետ Արտյոմ Պետրոսյանը eMedia.am–ի հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանում հավաքվող արտասահմանյան մեքենաների գների վրա մաքսային նոր օրենքները դրական ազդեցություն կունենան։

Թվերի միջոցով Պետրոսյանը չխոսեց, նշելով, որ քանի դեռ մաքսային նոր օրենքների փաթեթը պատրաստ չէ, վաղ է գնային ցուցանիշ ներկայացնել։

«Եթե անկեղծ, մենք մտածում ենք Մաքսային միության ընձեռնած նոր հնարավորություններից օգտվելու տարբերակների մասին, միայն թե սպասում ենք պայմանները ներկայացվեն թվերով»,–ավելացրեց «Արմենիա–Լադա» ընկերության մաքեթինգի բաժնի պետը։

Մաքսային միությունում գործող մաքսազերծման կարգն, այնուամենայնիվ, հայտնի է. համեմատության համար ներկայացնում ենք Հայաստանում ու Մաքսային միությունում մեքենաների մաքսազերծման գործող կանոնները՝ ինֆոգրաֆիկայի տեսքով։ 

Ինչպե՞ս կփոխվի մեքենաների մաքսազերծման կարգը ՄՄ մտնելուց հետո. eMedia