Ֆինանսների նախարարն ընտրել է իր կենսաթոշակային ֆոնդը
29/01/2014 17:30

Ֆինանսների նախարարն ընտրել է իր կենսաթոշակային ֆոնդը

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ արդեն ընտրել է այն կենսաթոշակային ֆոնդի կառավարչին, ում մոտ հավաքվելու են իր գումարները:

Նախարարը չհրապարակեց, թե կոնկրետ, որ կենսաթոշակային կառավարչին է ընտրել, դա գնահատելով գովազդ, սակայն փոխանցեց, որ ընտրել է միջին ռիսկայնության ֆոնդ:

Դ. Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչների ընտրություն արդեն կատարել է 10 հազարից ավելի ՀՀ քաղաքացի:

Ֆինանսների նախարարն իր աշխատանքային առօրյայում շփվում է մարդկանց հետ, որոնք արդեն կամ ընտրել են, կամ շուտով կընտրեն կենսաթոշակային կառավարիչ. «Ես չեմ ուզում, որ համակարգիչն իմ փոխարեն որոշի, թե իմ փողերն ով է կառավարելու»:
 
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է Կուտակային կենսաթոշակային համակարգը: Այսուհետ 1974-ից հետո ծնված քաղաքացիները կուտակային հիմնադրամներին 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ կկատարեն:
 

Ֆինանսների նախարարն ընտրել է իր կենսաթոշակային ֆոնդը