.jpg)
Ֆիննախը պահպանելու է արտարժույթով ու դրամով պարտատոմսերի եկամտաբերությունը
Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց 2013 թվականի գործունեության արդյունքները և ներկայացրեց 2014 թվականի գերակայությունները:
Նախարարն անդրադարձավ «2013 թ.-ին իրականացված կարևոր միջոցառումներից մեկին», այն է` եվրապարտատոմսերի թողարկմանը, որով Հայաստանն առաջին անգամ կարողացավ մուտք գործել միջազգային ֆինանսական շուկաներ:
Դ. Սարգսյանը հիշեցրեց, որ եվրապարտատոմսերը թողարկվել են 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 6.25% եկամտաբերությամբ, 7 տարի ժամկետով։
Բացի այդ, նախարարությանը հաջողվել է տարեվերջին էականորեն նվազեցնել դրամով արտահայտված պետական պարտատոսմսերի տեղաբաշխման տոկոսադրույքները: Միջազգային փորձը վկայում է, որ արտարժույթով և տեղական արժույթով պարտատոմսերի միջև եկամտաբերության տարբերությունը չպետք է լինի էապես մեծ:
Եվրապարտատոմսերի թողարկումից հետո, արձանագրվել է պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազում՝ միջինում 4.5 տոկոսային կետով: Այս տարի ևս շարունակելու է արտարժույթով ու դրամով պարտատոմսերի եկամտաբերության համաչափությունը պահպանելու ուղղությամբ քայլեր իրականացվել: