Առողջապահության նախարարը դեմ է ԶԼՄ-ներում ալկոհոլի գովազդին
29/01/2014 18:44

Առողջապահության նախարարը դեմ է ԶԼՄ-ներում ալկոհոլի գովազդին

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը բացասաբար է վերաբերում հունվարի 9-ին կառավարության նիստում քննարկված «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին: 

Aysor.am-ի հարցին ի պատասխան այսօր ասաց նախարարը և հավելեց, որ այդ մասին նաև ասել է կառավարության նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ օրենքի փոփոխություններն առաջարկել էին ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ, ըստ որի, պետք է սահմանվեն ալկոհոլի գովազդի ժամեր և նաև լրացուցիչ ֆինանսական միջոցներ ապահովեն հեռուստաընկերությունների համար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել էր ևս մեկ անգամ հեղինակների հետ քննարկել նախագիծը, որը այսօր քննարկվելու է ԱԺ-ում: Դ. Դումանյանը իր տեսակետը չի փոխել, նա դեմ է «Գովազդի մասին» օրենքի փոփոխություններին:
 

Առողջապահության նախարարը դեմ է ԶԼՄ-ներում ալկոհոլի գովազդին