.jpg)
Դեղերի գնումների ժամանակն է ու անորակ դեղի մասին հիմա է աղմուկը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն անդրադարձավ շաքարային դիաբետով հիվանդների բողոքների վերաբերյալ տեղեկատվությանը, ըստ որի, հնդկական ծագման «Դիաբետոն» դեղահաբերը չեն ազդում, նաև ավելացել է ինսուլինակախյալ հիվանդների թիվը:
Նախարարը շեշտեց, որ այդ խնդրով խորհրդակցություն է անցկացվել նախարարությունում` մասնագետների մասնակցությամբ, բոլորը ժխտել են, որ դեղահաբերը անորակ են, կամ չի համապատասխանում անհրաժեշտ որակներին:
Դեղը պատշաճ ձևով գրանցված է Հայաստանում, այն մեկ տարուց ավելի օգտագործում են ու ոչ մի բողոք չի եղել վերջին մեկ տարվա ընթացքում, իսկ թե ինչո՞ւ է դեղի շուրջ աղմուկ բարձրացել հենց այն ժամանակ, երբ պետք է գնումներ իրականացվեին, նախարարի համար հետաքրքիր է:
Բացի այդ, սկսվում է դիաբետի սկրինինգային ծրագիր, որը հնարավորություն կտա վաղ հայտնաբերել շաքարախտը:
Դ. Դումանյանը նաև փոխանցեց, որ ժամանակ առ ժամանակ այն ֆիրմաների ներկայացուցիչները Հայաստանում, որոնք շահագորգառված են, որ իրենց արտադրանքից գնում կատարվի, հասարակաության մեջ հակասական տեղեկատվություն են տարածում:
«Ես շահագրգիռ եմ, որ մեր հիվանդները լավագույն դեղորայքը ստանան և ինչպե՞ս կարող է Առողջապահության նախարարության համար միևնույն լինել՝ լա՞վ կամ վատ դեղ են օգտագործում հիվանդները»,- շեշտեց նախարարը: