.jpg)
Ձուն նույնքան վնասակար է, որքան ծխախոտը
Ձուն նույնքան վնասակար է, որքան ծխախոտը: Ձվի դեղնուցում առկա բարձր խոլեստերինի հաշվին՝ այդ մթերքը դառնում է վտանգավոր սրտանոթային համակարգի համար, ինչպես և ծխախոտը: Այս մասին գրում է Ladynews.am-ը:
Դիետոլոգ Ջեսիկա Կրենդելլը պարզաբանել է, որ այս հետազոտությունն անցկացվել է մի քանի անգամ: Այդ հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ, իսկապես, դեղնուցի մեջ առկա խոլեստերինը մեծացնում է ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը:
Իսկ, ահա, ամենավերջին հետազոտությունն արդեն թույլ է տվել դեղնուցի վտանգավոր լինելը համեմատել ծխախոտի հետ: «Մեկ ձուն պարունակում է 100 կալորիա և 230 միլիգրամ խոլեստերին՝ դեղնուցի մեջ: Օրվա ընթացքում մենք չպետք է օգտագործենք 300 միլիգրամից ավելի խոլեստերին»,- նշել է Կրենդելլը: