.jpg)
Գայանե Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում
Մոսկվացի Գայանե Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում ընթացող աշխարհի սամբոյի գավաթի խաղարկության առաջին փուլում: Այս մասին հայտնում է sambo.ru-ն:
«Սեփական ուժերի նկատմամբ հավատն օգնեց բեկել եզրափակիչ գոտեմարտի ընթացքը և հաղթել»,- հայտարարել է Գայանե Հարությունյանը: Ի դեպ, վճռորոշ գոտեմարտում մինչև 48 կգ քաշային կարգում նա 2:1 հաշվով հաղթել է Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցչի` Ելենա Բոնդարևային:
«Լենայի հետ հաճախ հանդիպում ենք տարբեր մրցաշարերում և, իհարկե, շատ լավ ենք ճանաչում միմյանց,- ավելացրել է Գայանեն:- Ուստի միշտ գոտեմարտերն ընթանում են հավասար պայքարում, և հաղթում է տվյալ պահին ուժեղագույնը: Հաղթանակների քանակով ես, ցավոք, դեռ առջևում չեմ, սակայն կպայքարեմ մինչև վերջ»: