.jpg)
«Յուվենթուսը» Կոնտեին նոր պայմանագիր կառաջարկի
«Յուվենթուսի» ղեկավարությունը մտադիր է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ նոր համաձայնագիր ստորագրել: «Ծեր սինյորայի» հետ 41-ամյա մասնագետի գործող պայմանագրի ժամկետը կլրանա 2015 թ. ամռանը, սակայն ակումբի ղեկավարները մտադիր են ժամկետից շուտ ապահովել համագործակցությունը նրա հետ:
Իտալական մամուլի տեղեկություններով` մոտ ժամանակներս ակումբի ներկայացուցիչները բանակցություններ կսկսեն Կոնտեի հետ` մինչև 2018 թ. ժամկետով նոր պայմանագիր կնքելու համար: Մասնագետը տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ կստանա: