.jpg)
29/01/2014 16:40
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը` որպես անկախ և ինքնիշխան պետություն: Այս մասին հայտնում է Аsbarez-ը։
Բանաձևում նաև կոչ է արվում միջազգային հանրությանը` ըստ արժանվույն ճանաչել Արցախի Հանրապետությունը` որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն: Բանաձևի հեղինակն է քաղաքային խորհրդի անդամ Թոլ Գրիգորյանը: