Մոուրինյո. «Այն, ինչ Ազարն անում է, ոչ թե լավ է, այլ ֆանտաստիկ»
29/01/2014 19:41

Մոուրինյո. «Այն, ինչ Ազարն անում է, ոչ թե լավ է, այլ ֆանտաստիկ»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բավարար է համարում կիսապաշտպան Էդեն Ազարի ներուժը, որպեսզի նա դառնա մեծագույն խաղացող: «Չելսիի» փլեյմեյքերը բրիտանական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկանում է հասնել Ռոնալդուի ու Մեսսիի մակարդակին: Ժոզե Մոուրինյոյին, ում ղեկավարությամբ է հանդես գալիս այդ ֆուտբոլիստը, խնդրել են մեկնաբանել նրա խոսքերը:

«Անկասկած: Հիմա ես վստահ եմ, որ Ազարն ի վիճակի է հասնել մեծ բարձունքների, նա անշեղորեն զարգանում է: Նրա հետ աշխատելը շատ ավելի հեշտ է, քան կարծում էի: Ազարը մեծ պատասխանատվություն ունի: Եվ այն, ինչ Ազարն անում է, ոչ թե լավ է, այլ ֆանտաստիկ»,- ասել է Մոուրինյոն:

Մոուրինյո. «Այն, ինչ Ազարն անում է, ոչ թե լավ է, այլ ֆանտաստիկ»