.jpg)
Փաստաբան. Կենսաթոշակայինի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը կացնային է
Կենսաթոշակային կուտակային համակարգի վերեբերյալ կառավարության դիրքորոշումը «Դեմ» եմ շարժման անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը համարում է «կացնային»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ մասնագիտական մոտեցում չկա. որևէ մեկը չի ասել՝ ինչ ռիսկեր է պարունակում այդ համակարգը, պետք է այն, թե պետք չէ և այլն:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի՝ հունվարի 24-ին կայացրած որոշմանը, փաստաբանը այն համարեց քաղաքական.
«Այն միտված է հանրության ակտիվությունը ճնշելուն, որևէ մեկը չի կարող այսօր երաշխիք տալ, որ լավ բարեփոխում կլինի, մինչդեռ նախագահն այլ բան էր ասում»,- ասաց նա:
Նորայր Նորիկյանը նշեց, որ նախաձեռնությունը պատրաստվում է մինչև վերջ ու բոլոր լծակներով պայքարել: Նա նշեց, որ բոլոր միջոցները պետք է կիրառել՝ ընդհուպ մինչև համազգային գործադուլ:
Նախորդող հրապարակումներ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն
ՏՏ մասնագետները հայտարարություն են տարածել. «Կառավարությունը խուլ է»
«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամները խոստանում են դիմել ՍԴ
«Դեմ եմ պարտադիրին» միացել են շոու-բիզնեսի ներկ